Ս.Սարգսի տոնին նվիրրված ցուցահանդես
«Սիրո ուժն է անհաղթ» 2013
Մեր հինավուրց պատմության մեծագույն անունների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում Սուրբ Սարգիսը:
Ռազմի դաշտում փայլուն զորավարը, հայրենասերը, բարձր բարոյականության քարոզիչը` սեփական որդու և հավատարիմ զինակիցների հետ արհամարհելով մահը, տվեց իր կյանքը` պաշտպանելով քրիստոնեական հավատքը և վառելով ճշմարտության ջահը, որը հարյուրամյակներ շարունակ լուսավորում է երիտասարդ հայերի ճանապարհը դեպի կատարելություն, դեպի հավատարմություն սեփական արմատներին և դեպի հերոսության ու ճշմարիտ սիրո վեհ գաղափարները:
2012 թ. փետրվարի 4-ին Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց Սուրբ Սարգսին նվիրված ցուցահանդեսը: Կենտրոնի սաները` բարոյական և հոգևոր բարձր արժեքների այդ փոքրիկ կրողները, ուղղորդվելով փայլուն մանկավարժների կողմից, լինելով իրենց սուրբ ուսուցչի արժանի ժառանգորդները, ներկայացրեցին իրենց գեղագիտական հատկանիշներով զարմանալի աշխատանքներ:
կարդալ ավելին >>
|
Ընտրեք նախագիծը՝
|