ENG  ՀԱՅ
Գեղագիտության Ազգային Կենտրոն, Հայաստան

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

«Հեքիաթների աշխարհում»

ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ-80

«ՍԻՐԵ՛Ք ՊՈԵՏԻ ԳՈՒՅՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ- 2012..

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Ֆիլհարմոնիա

Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ 1981թ. հիմնադրվեց Մանկական Ֆիլհարմոնիան, որի նպատակն էր մասնագիտական ճիշտ ուղու վրա դնել մանուկների երաժշտական և պարային դաստիարակության գործը:

Ստեղծվեցին հանրապետությունում առաջին մանկական հայ ավանդական ծեսերի ու պարերի "Տավրոս", "Մարաթուկ", "Հասկեր" և “Գորանի" համույթները:

Միաժամանակ ստեղծվեցին "Աշխարհի ժողովուրդների պարերի", հայկական ժողովրդական պարերի "Հայկական Զարդանախշեր" անսամբլները, ժողովրդական նվագարանների "Հայեցի", "Տալվորիկ" վոկալ-գործիքային, "Սիմֆոնիկ-էստրադային", "Կամերային լարային” և "Հարվածային դասական" նվագախմբերը:

Հետագա տարիներին ստեղծվեցին դասական և ժամանակակից պարերի ստուդիաները, "Ջեզլ" և "Վաղորդյան կաթիլներ" ջազ երգչախմբերը, ինչպես նաև Lևոն Մալխասյանի "Ջազ տրիոն":

Ֆիլհարմոնիայի պատերի ներքո հանրապետությունում ստեղծվեց առաջին մանկապատանեկան "Սիմֆոնիկ Նվագախումբը", որը ՄԱԿ-ի կենտրոնակայանում և Նյու-Յորքի "Կարնեգի հոլում" իր փայլուն ելույթներով հիացրեց բազմահազար ունկնդիրների:

Ֆիլհարմոնիայի կոլեկտիվները համերգային ծրագրերով հանդես են եկել հանրապետության ողջ տարածքում, Խորհրդային Միության հանրապետություններում: Նրանցից շատերը հայ ինքնատիպ արվեստը ներկայացրել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Դանիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում և այլն:

Այժմ Ֆիլհարմոնիայում գործում են Ավանդական երգի-պարի "Գորանի" համույթը, Մանկական Պարային Ստուդիան, Ազգային երգի երգչախումբը, "Հայկական Զարդանախշեր" անսամբլը: