ENG  ՀԱՅ
Գեղագիտության Ազգային Կենտրոն, Հայաստան

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

«Հեքիաթների աշխարհում»

ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ-80

«ՍԻՐԵ՛Ք ՊՈԵՏԻ ԳՈՒՅՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ- 2012..

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Թանգարան

1970թ. մարտի 13-ին Աբովյան 13 հասցեում արվեստաբան Հենրիկ Իգիթյանի և մանկավարժ Ժաննա Աղամիրյանի ջանքերով բացվեց Մանկական պատկերասրահը, որը ոչ միայն առաջինն էր Հայաստանում, նախկին ԽՍՀՄ-ում, այլև ողջ աշխարհում:

1978թ.-ին Մանկական պատկերասրահը վերածվեց Հայաստանի Մանկական ստեղծագործության թանգարանի, որի հիմքի վրա ստեղծվեց Գեղագիտության ազգային կենտրոնը:

Շուրջ չորս տասնամյակ Մանկական ստեղծագործության թանգարանը ներկայացնւմ և պրոպագանդում է մանկական արվեստը՝ դիտելով այն` որպես համաշխարհային արվեստի լիարժեք մաս: Թանգարանը բաղկացած է երեք բաժնից՝ հայկական, միջազգային և ցուցահանդեսային:

Ցուցահանդեսային բաժնում պարբերաբար իրենց գործերն են ցուցադրում Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջի, ինչպես նաև Հայաստանում մեր մասնաճյուղերի՝ Գյումրիի, Վանաձորի, Գորիսի, Մեղրիի, Սևանի ստուդիաների սաները:

Այստեղ է նաև ցուցադրվում տեղային ու միջազգային համագործակցություններից առաջացած նախագծեր և ցուցահանդեսներ:

Թանգարանի մշտական ցուցադրությունը իր հայկական և միջազգային բաժիններով ներկայացնում է հայ երեխաների, ինչպես նաև աշխարհի 120 երկրներից մոտ 150,000 մանկական ստեղծագործություններ:

Սրահներից մեկում ուշագրավ տեղ են զբաղեցնում Հովհ. Թումանյանի հեքիաթների մոտիվներով գեղանկարչական շարքը, որին հաջորդում են ՝ «Սասնա Ծռեր» էպոսի նկարազարդումները:

Դեկորատիվ-կիրառական արվեստը թանգարանում ներկայացված է խեցեգործական նախագծերի շարքերով՝ «Նոյան Տապան», «Սասնա Ծռեր», «Բաբելոնյան աշտարակաշինություն»:

Բատիկի տեխնիկայով աշխատանքներ աստվածաշնչյան և էպոսի թեմաներով, փայտարվեստի նմուշներ, քարի փորագրություն, գոբելեն, ասեղնագործություն, կարպետ, գորգ, մետաղ…

Մանկական ստեղծագործության թանգարանը լայն ճանաչում ունի Հայաստանում և նրա սահմաններից դուրս: