«Մետրո» թատրոնը հիմնադրվել է 1992 թ-ին:
Թատրոնն իր խաղացանկում ունի ներկայացումներ և մեծերի, և մանուկների համար:
Որախ, երաժշտական, զգացմունքային ներկայացումները արժանացել են մասնագետների հավանությանը և հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
"Մետրո» թատրոնը իր գոյության տարիների ընթացքում իր մեջ ներառել է մանկապատանեկան ստուդիան, որի սաներից շատերը հայտնի են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ շատ ավելի հեռուներում:
Ստուդիան մշտապես մասնակցում է տարբեր փառատոնների, բեմականացված համերգների, հեռուստանախագծերի և ստուդիայի սաներից ոմանք նկարահանվել են ամենատարբեր ֆիլմերում:
Խաղացանկում ներառած բազմաթիվ ներկայացումներից են` Պանիլովի «Տոպազ», Քոչարյանի «Հյուրը», Մոնիերի «Փարիզը վտանգավոր քաղաք է», Կոնստանտինովի «Դիոգեն», Սարտրի «Ժամանակն է հավաքել քարերը», «Հեյ ջան Հայաստան» ըստ Թումանյանի հեքիաթների: |