ENG  ՀԱՅ
Գեղագիտության Ազգային Կենտրոն, Հայաստան

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

«Հեքիաթների աշխարհում»

ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ-80

«ՍԻՐԵ՛Ք ՊՈԵՏԻ ԳՈՒՅՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ- 2012..

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Գյումրիի մասնաճյուղ

Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղը հիմնադրվել է 1978թ. ԳԱԿ-ի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի առաջարկով և Ռոբերտ Արզումանյանի աջակցությամբ, գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ պրոֆեսոր Սուսաննա Մկրտչյանի մինչ օրս տնօրինությամբ:

1983թ. մտել է ԳԱԿ-ի կազմի մեջ` դառնալով ԳԱԿ-ի մասնաճյուղ:

Գյումրիի մասնաճյուղը գտնվում է քաղաքի կենտրոնում, որտեղ դասավանդում են մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ և մանկավարժներ:

32 տարուց ավելի կենտրոնի տարբեր խմբեր են հաճախում 3-18 տարեկան 300-400 սաներ ոչ միայն Գյումրի քաղաքից, այլ նաև հարակից գյուղերից ու շրջաններից:

Կենտրոնի նպատակն է երեխաների մեջ արթնացնել սեր առ գեղեցիկը, զարգացնել նրանց գեղագիտական ճաշակը:

Կենտրոնի սաների ստեղծագործություններն ու ելույթները շրջել են աշխարհի շատ երկրներում`
արժանանալով խրախուսանքների: