|
Գեղագիտության ազգային կենտրոնի (Գ.Ա.Կ.) կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջը Կենտրոնի առավել ծավալուն օղակներից մեկն է:
Անցած (1980-2010թ.) ճանապարհի ընթացքում, ստուդիան, ժամանակի պահանջներին համահունչ ունենալով համապատասխան կառուցվածքային փոփոխություններ, այսօր ներկայանում է որպես ուսումնա-ստեղծագործական համակարգ, որը ամփոփում է ուսումնական գործընթացները հետևյակ օղակներում`
1. Ստուդիա - 11 արվեստանոցներով`
- Ասեղնագործության
- Բատիկայի
- Գեղանկարչության
- Խեցեգործության
- Կարպետագործության և գոբելենի
- Հաստոցային տպագրության
- Փայտի գեղարվեստական մշակման
- Մետաղի գեղարվեստական մշակման
- Քանդակագործության
- Թղթարվեստ
- Նոր տեխնոլոգիաների
2. Քոլեջ երկրորդ աստիճանի օղակ
3. Կերպարվեստի ֆակուլտետի Հայկական բաց համալսարանի հետ համատեղ գործող բարձրագույն կրթության կառույց
Ուսումնական այս համակարգը ապահովում է Կենտրոնում սովորող սաների ստեղծագործական ձևավորումը և զարգացումը ամենափոքր տարիքից (3 տարեկան) մինչև լիարժեք հասունացումը (քոլեջում և բարձրագույն հաստատության համակարգում):
Անցած երեուն տարիների ընթացում ստուդիան իր բոլոր բաժինների գործունեութամբ տվել է միջազգային մակարդակի առավել քան 60 ցուցահանդես, իրականացրել տարբեր բովանդակությամբ նախագծեր, որոնք պարբերաբար ներակայացվել են ինչպես հանրապետությունում` Մանկական ստեղծագործության թանգարան, մշակութային տարբեր կենտրոններ, մրցույթներ, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպած միջացառումներ, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս` Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Բելգիա, Ուկրանիա, Անգլիա, Ավստրիա, Գերմանիա և այլն:
Ստուդիա-քոլեջում միշտ կաևորվում է ստեղծագործական ակտիվ գործընթացը, գեղարվեստական ղեկավարի և մանկավարժի մտահաղացումների նորարությունը, մանուկների և երիտասարդների գեղագիտական դաստիարակությունը:
Ուսումնա-ստեղծագործական գործընթացում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում համատեղ կատարված աշխատանքները և նախագծերը, որոնք կրում են կրթական և դաստիարակչական բնույթ:
Ստուդիա-քոլեջոմ դասավանդող մանակավարժներ՝ |